Սեդրակ Քոչարյանը վիճարկել է իր դեմ ՊԵԿ-ի կայացրած վարչական ակտը![]() 3 մայիսի 2025 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատական գործընթաց է սկսել Պետական եկամուտների կոմիտեի դեմ: Այս մասին հայտնի է դարձել «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից։ Համակարգում տեղադրված տվյալների համաձայն՝ Սեդրակ Քոչարյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել ՊԵԿ-ի կողմից, ինչի կապակցությամբ էլ բողոքարկում է ներկայացրել, հայտնում է Factor.am-ը։ Ըստ արձանագրության՝ վարչական ակտը կազմված է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 169․1 հոդվածի հիմքով, որը վերաբերում է հաշվապահական գրանցումները խախտումով վարելուն, երբ այդ խախտումը կարող է հանգեցնել (կամ արդեն հանգեցրել է) հարկային պարտավորությունների նվազեցման կամ հաշվետվությունների՝ ժամկետները խախտելով ներկայացմանը։ Գործի շրջանակում Քոչարյանի ներկայացուցիչը փաստաբան Արամ Վարդևայանն է, սակայն նրան հասանելի լինել և լրացուցիչ մանրամասներ ճշտել չի հաջողվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |