Սերժ Սարգսյան. Որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող է![]() 5 մայիսի 2025 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հայկական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանն, անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործին, ասել է, որ նա ամեն ինչում իդեալական չէր, բայց չգնահատել նրա վաստակն՝ ուղղակի ապերախտություն է։ «Ես շատ մոտիկից եմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, ես չեմ ասի, որ նա ամեն ինչում իդեալական էր, բայց չգնահատել նրա վաստակն ուղղակի ապերախտություն է»,– ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հավելել է, որ որևէ մեկը չէր կարող իրեն համոզել, որ նա «տուշոնկա ուտող է», գրում է Aysor.am-ը։ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հանրապետական կուսակցության անդամների դեմ կիրառված ճնշումներն առաջացել են իրենց՝ լիարժեք գիտակցված քայլերին ի պատասխան, և չի համարում, որ ՀՀԿ-ից որևէ մեկը զոհ է դարձել որևէ մեկին։ «Ոչ, բոլոր այն բռնաճնշումները, որոնք եղել են, եղել են ի պատասխան մեր գործողությունների, որին մենք գնացել ենք գիտակցաբար, մենք երբեք մեզ զոհի կարգավիճակում չենք պատկերացրել ու չենք էլ պատկերացնելու»,-ասել է նա։ Նա ասել է, որ Մանվել Գրիգորյանն էր խնդրել, որ կողմ քվեարկեն իրեն անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ «ԱԺ պատգամավորներն ավելի հակված էին եղել կատարել Մանվելի խնդրանքը, քան՝ դեմ քվեարկել, որովհետև ինչքան էլ ժողովրդի ճնշում լիներ, իշխանության ճնշում լիներ, որևէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը «տուշոնկա ուտող է», այն էլ՝ զինվորի։ Մանվել Գրիգորյանն այնքան մեծ հեղինակություն է ունեցել զինվորականների շրջանում, որ, երբ ապրիլյան պատերազմի 2-րդ օրը մի քանի հազար ԵԿՄ-ականներով հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգևորություն է տիրում, տարածվում էր՝ «տղերք, Մանվելը հասել է»... դրանից ավելի մեծ վաստակ ո՞վ է ունեցել»,– նշել է Սերժ Սարգսյանը։ 2018–ի հունիսի 16-ին Հայաստանի ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածեց, որի համաձայն Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան մեկ մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար։ Առաջադրված մեղադրանքով նա ձերբակալվել էր։ Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ նրա փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին։ Առողջական վիճակի երկարատև վատթարացումից հետո՝ 2020–ի նոյեմբերի 19-ին, Մանվել Գրիգորյանը մահացել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |