Չախոյանը բուժումը կշարունակի տանը՝ իր որոշմամբ

Չախոյանը բուժումը կշարունակի տանը՝ իր որոշմամբ

PanARMENIAN.Net - Ակտիվիստ և բլոգեր Արթուր Չախոյանը, ով հոսպիտալացվել էր Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքի հետևանքով, դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը։ Այդ մաիսն ասել են նրա մտերիմները, հայտնում է «Փաստինֆոն»։

Դա եղել է իր անձնական որոշմամբ։ Նա որոշել է շարունակել բուժումը տան պայմաններում՝ հաշվի առնելով, որ բժշկական կենտրոնը հեռու չէ իր բնակարանից, և բժիշկների օգնությանը դիմելու հնարավորություն միշտ ունի։

Չախոյանի մոտ ախտորոշվել են գլխի հեմատոմաներ և ուղեղի ցնցում, ինքնազգացողությունն առայժմ բավարար չէ։

Ապրիլի 30-ի առավոտյան Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ մի խումբ աշխատակիցներ բռնություն են կիրառել ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---