Մարսելի քաղաքապետը՝ Գարեգին Բ-ին․ Ջանքեր կգործադրվեն` հաղթահարելու հայերի առջև ծառացած մարտահրավերները![]() 5 մայիսի 2025 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված են եղել ինչպես քաղաքային ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Վեհափառ Հայրապետը կարևորել է պատվիրակության այցը՝ այն համարելով հայ-ֆրանսիական բարեկամության ու Ֆրանսիայի իշխանությունների զորակցության հերթական ապացույցը՝ հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում, որը պատուհասել է հայ ժողովրդին։ Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ հայ-ֆրանսիական պատմական առնչակցություններին, կարևորեց տեղի հայ համայնքի և ազգային կազմակերպությունների ներդրումն ու շարունակական ներգրավվածությունը քաղաքի զարգացման գործում։ Քաղաքապետ Պայանը նաև հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ, հայտնում է Մայր աթոռը։ Կաթողիկոսն ընդգծել է Մարսելի քաղաքային ղեկավարության և տեղի հայկական համայնքի միջև ձևավորված սերտ համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով, որ Մարսելն ընդունել է Հայոց ցեղասպանությունից փրկված մեծաթիվ հայերի, որոնք այնտեղ հիմնել են ազգային-հոգևոր կառույցներ և արժեքավոր ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։ Բենուա Պայանն ընդգծել է Մարսելի հայ համայնքի դերը քաղաքի մշակութային և հանրային կյանքում։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |