Ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալել են և արտաքսել![]() 5 մայիսի 2025 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու միջոցառումներին, որոնք նվիրված են այդ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին, հաղորդում է 1news.az-ը։ Պատվիրակության անդամ, Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայանում և թույլ չեն տվել նստել Աստրախան ուղևորվող ինքնաթիռ։ Օդանավակայանում Բադամովին հայտնել են, որ նրան արգելվել է մուտքը Ռուսաստան։ Պատգամավորին և պատվիրակության անդամներին բացատրություններ չեն ներկայացվել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է իրողությունը և գնահատել այն որպես «ոչ բարեկամական քայլ» և պարզաբանումներ պահանջել, հայտնում է Trend-ը։ «Այո, սա իրոք այսօր է տեղի ունեցել։ Նշենք, որ այն պատվիրակության այցը, որի կազմում է Միլի Մեջլիսի պատգամավոր Աազեր Բադամովը, Աստրախան քաղաք կազմակերպվել է ՌԴ Աստրախանի մարզի փոխնահանգապետ՝ կառավարության նախագահ Դենիս Աֆանասևի հրավերով՝ մասնակցելու միջոցառումների, որոնք նվիրված են ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին։ Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից մեկնել էր Մոսկվա, ռուսական կողմն առանց որևէ նախնական զգուշացման կամ տեղեկատվության Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է պատվիրակության կազմում եղած պատգամավոր Աազեր Բադամովին՝ հայտարարելով, թե նրա մուտքն արգելված է։ Մի քանի ժամ օդանավակայանում պահելուց հետո նրան վերադարձրել են մեր երկիր։ Դրա կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ի հետ շտապ կապ են հաստատել Ռուսաստանում մեր դեսպանության միջոցով։ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կքննվի, սակայն այս որոշման պատճառների վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Մենք այս որոշումը գնահատում ենք որպես ոչ բարեկամական քայլ ռուսական կողմի կողմից և սպասում ենք պարզաբանումների», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |