Ավինյանը՝ Նոր Նորքի ղեկավարին․ Բռնության որևէ ձև անընդունելի է![]() 5 մայիսի 2025 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել է օրերս Նոր Նորքի թաղապետարանում արձանագրված միջադեպը՝ ընդգծելով, որ ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է։ «Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես՝ վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով մի սուտ կասի, և այդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել»,- նշել է Տիգրան Ավինյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Ավինյանն ընդգծել է, որ ինքը չի պատրաստվում հանդես գալ որպես դատավոր։ «Կա քրեական գործ, և դրա էությունը ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, այնուամենայնիվ։ Խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված, և վարույթ է իրականացվում»,–ասել է նա։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը քաղաքապետի հորդորով անդրադարձել է նշված միջադեպին։ «Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- ասել է նա։ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար, չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար և Ձեզնից, պարոն քաղաքապետ, և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- նշել է նա։ Ավինյանն ընդգծել է՝ կարևոր է հաստատել թիմի վարքականոնը։ «Տեխնոլոգիաների շրջանում և տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել, սա չի նշանակում, որ մեր որևէ մկան պետք է ավել շարժում կատարի։ «Մկան»՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ «ունք»-ը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված նմանատիպ սադրանքներում։ Մյուս հատվածին անգամ գնահատական չեմ ուզում տալ։ Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում է, ինձ, բոլորիս, թևներս չենք քշտում, գնում իրենց ծեծելու։ Դա չի կարող լինել մեր վարքականոնը»,- ասել է քաղաքապետը։ Նոր Նորքի վարչական շրջանի շենքում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վեց անձի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |