Ղազարյանը ծանրամարտի պատենական ԱԱ չեմպիոն, Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն![]() 5 մայիսի 2025 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը ոսկե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնությունում։ Նա երկամարտում 330 կգ (145+185 կգ) արդյունք է ցույց տվել։ Առանձին վարժություններում ևս ծանրորդն արժանացել է ոսկե մեդալների, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ Գրիգորը բարձրացրել է 138, 142, 145 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 175, 180 ու 185 կգ կշռող ծանրաձողերը: Հարություն Հովհաննիսյանը գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարի պոկում վարժությունում արժանացել է ոսկե մեդալի։ Նա երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 140 կգ, 145 կգ ու 150 կգ: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրել է 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով նա դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |