Հայաստանի ազգային տաղավարը՝ Վենետիկի միջազգային ճարտարապետական 19-րդ բիենալեում![]() 5 մայիսի 2025 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի միջազգային ճարտարապետական 19-րդ բիենալեում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է «Միկրոճարտարապետությունը՝ արհեստական բանականության միջոցով. Հուշարձանները ստեղծում են նոր հիշողություններ» նախագծով: Տաղավարի հանձնակատարն է Սվետլանա Սահակյանը՝ ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի բաժնի ղեկավարը: Միջմասնագիտական նախագծի համադրողն է Մարիաննա Կարապետյանը. այն միավորել է electric architects-ի, TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, CALFA-ի, և MoNumEd-ի ճարտարապետների, հետազոտողների և ինժեներների: Նորարարական այս նախագիծն ուսումնասիրում է մշակութային հիշողության սխալականությունը և առաջարկում է ճարտարապետության պահպանման խնդրի իրագործման տեսակետ՝ առճակատվելով մշակութային ժառանգության կորստին, որը բխում է կլիմայական փոփոխություններից, բնապահպանական ճգնաժամերից, տարածքային տարատեսակ կոնֆլիկտներից և հասարակության կողմից անտեսվածությունից: Տեղակայվելով TESA 41 պատկերասրահում՝ ցուցադրությունը հարցադրում է ուղղում՝ ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները լրացնել մեր պատկերացումները ճարտարապետական հիշողության մասին՝ պահպանության պարզ խնդիրները փոխակերպելով ավելի լայն մշակութային դրսևորման ակտիվ ձևերով: Հայկական տաղավարի հիմքում արհեստական բանականության մոդելն է, որն ուսուցանվել է Թումոյի Հայկական ժառանգության սկանավորման նախագծի շրջանակներում հավաքագրված թվային արխիվի հիման վրա: Այս հսկայական արխիվն ավելին է, քան պարզապես փաստագրման գործիք. այն ավանդական պահպանման ուղղությունների վերաքննման և մշակութային ժառանգության էության ուսումնասիրման սկզբնակետ է: CALFA-ի և MoNumEd-ի ստեղծած արհեստական բանակության գործիքների ինտեգրացիայի շնորհիվ նախագիծը հետազոտում է, թե ինչպես ԱԲ-ն կարող է փոխակերպել ճարտարապետական ժառանգությունը՝ ստեղծելու տարածական նոր համադրություններ, որոնք որսում են ինքնատիպ ճարտարապետական ԴՆԹ-ն և արտաբերում մտածելուն դրդող ադապտացիաներ: «Միկրոճարտարապետությունը՝ արհեստական բանականության միջոցով» նախաձեռությունը մշակութային վերակառուցման նոր տեսակետ է առաջարկում, որն ավելի լայն է, քան զուտ կլիմայի փոփոխության, կոնֆլիկտների կամ մոռացվածության մատնված հուշարձանների վերարտադրումը: Այս դինամիկ գործընթացում միկրոճարտարապետության ընդունելի պատկերացումն ընդարձակվում է ոչ միայն մասշտաբի տեսանկյունից, այլև փոքր ճարտարապետական էլեմենտների՝ դրանք դարձնելով համահունչ կառուցվածք: Այս մոտեցումը հակադրվում է մշակութային հիշողության էությանը. ոչ թե անցյալի ստատիկ գրանցում, այլ ճկուն, ձևափոխվող գաղափար, որը շարունակաբար ադապտացվում և վերստեղծում է ինքն իրեն: Թվային աբստրակցիայից մինչև քարի փորագրում Հայկական տաղավարի հետազոտական ուղու հիմնական շեշտադրումը թվայինից նյութականի անցումն է: ԱԲ-ի ստեղծած նմուշները չեն ամփոփվում վիրտուալ տիրույթում՝ դրանք վերակենդանացվում են տուֆի միջոցով՝ մի նյութի, որն ամենահաճախն է կապակցվում հայկական ճարտարապետական ժառանգության հետ: Թվայինի և ֆիզիկականի այս միաձուլումն ընդգծում է ԱԲ-ի հետ աշխատանքի պարադոքսը. հաճախ ընկալվելով որպես աբստրակցիա, անշոշափելի էություն՝ այստեղ այն վերածվում է շոշափելի իրականության, երկրացած հենց այն նյութով, որով դարեր շարունակ ձևավորվել են հայկական հուշարձանները: Քարի վրա փորագրելով սպեկուլյատիվ՝ թվային ճանապարհով ստեղծված ծավալները, նախագիծն ընդգծում է ավանդականի և ստեղծագործականի միջև դինամիկ ձգողականությունը: Այն ճարտարապետության հեղինակության մասին խորքային հարցեր է բարձրացնում. արդյո՞ք ԱԲ-ն զուտ մարդու ստեղծագործության գործիք է, թե՞ ձևի ստեղծման գործընթացում այն ինքն իրեն դրսևորում է որպես ստեղծագործող գործակալ: Ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք թույլ ենք տալիս մեքենային վերաիմաստավորել պատմական մոտիվներն իր ուրույն կանոններով: «Միկրոճարտարապետությունը՝ արհեստական բանականության միջոցով» նախաձեռնությունն առաջարկում է հանդիսատեսին մտորել այս հարցերի շուրջ, պատկերացնելով ճարտարապետության ապագան և կոլեկտիվ հիշողությունը՝ ձևավորված ԱԲ-ի կողմից, խրախուսելով անդրադարձն այն հարցին, թե ինչպես կարող են տեխնոլոգիաները վերապատկերել անցյալը և ձևափոխել ստեղծագործական ապագան: Արհեստական բանականությունը՝ որպես ստեղծագործող ԱԲ-ն նախագծման մեջ հաճախ դիտարկվում է որպես օպտիմալացման գործիք՝ արագացնելով գործընթացները, ավելացնելով էֆեկտիվությունը և ընդլայնելով արտադրողականությունը: Սակայն հայկական տաղավարում այլ մոտեցում է ընտրված: Այստեղ ԱԲ-ն կիրառվում է ոչ թե իր էֆեկտիվության, այլ նորարարական պոտենցիալի տեսակետից. այն ստեղծում է նոր ծավալներ, անոմալիաներ և զարմանալի տարբերակներ: Երբ ԱԲ-ն վերանայում և վերարտադրում է ճարտարապետական հիշողությունը, այն մերժում և տապալում է մեր նախապաշտանմունքները, մշակութային ազդեցությունները և պատմությունը: Այն ցույց է տալիս, թե ինչպես տեխնոլոգիաները կարող են ձևավորել ինքնության և տեղի մասին մեր պատկերացումները՝ առաջարկելով մտորել ավանդույթների և նորարարության բարդ հարաբերությունների շուրջ: Այս գործակցության միջոցով ԱԲ-ն դառնում է կատալիզատոր՝ վերաիմաստավորելու ոչ միայն դիզայնը, այլև ճարտարապետական ավանդույթները ժառանգության կորստի պայմաններում պահպանելու գործընթացը: Միջկարգապահական գործակցություն Այս գործակցությունը ներառում է անհատների, որոնք կանգնած էին ԱԲ-ի ստեղծման ակունքներում, մասնագիտացած են ժառանգության պահպանման և փորձարարական նախագծման հարցերում, ինչպիսիք են Սիփանա Չագրեանը և Շահան Վիդալ-Գորենը (CALFA / MoNumEd), Հիլէ Քէշիշեանը, Բեկոր Փափազյանը, Մարի Լու Փափազյանը (TUMO), Արի Մելենսիանոն և Electric Architects-ի ճարտարապետներ Կարեն Բադալյանն ու Վարուժան Կոչկոյանը: Նրանք միասին ուսումնասիրում են ավանդույթների և տեխնոլոգիաների հատումը՝ առաջարկելով արմատապես վերանայել, թե ինչպես է ժառանգությունը գրանցվում, մեկնաբանվում և կանխատեսվում դեպի ապագա: Այց Վենետիկի ճարտարապետական բիեննալեի հայկական տաղավար ԱԲ-ին ուսուցանելով հինավուրց քարե հուշարձանների թվային պատկերներով և դրանք կրկին փորագրելով քարի վրա՝ հաճախ հալյուցինատիվ պատկերներով, որոնք ստեղծվել են հենց ԱԲ-ի կողմից, հայկական տաղավարը հրավիրում է այցելուներին վերանայելու հիշողության դերը ճարտարապետության և մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերների առանցքում: Ցուցահանդեսն ուսումնասիրում է այն ուղիները, որոնցով տեխնոլոգիան կարող է միաժամանակ պահպանել և խախտել ավանդույթները՝ մարտահրավեր նետելով ավանդական պահպանության մեթոդներին և առաջարկելով ժառանգության պահպանման նոր՝ ադապտիվ մոտեցում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |