Ֆրանսիայի դեսպան․ Հայաստանն ազատության կղզի է տարածաշրջանում![]() 5 մայիսի 2025 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X–ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի առաջընթացին մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում։ Նա նշել է, որ Հայաստանն ազատության կղզի է տարածաշրջանում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2025 թ. մամուլի ազատության համաշխարհային սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը՝ շարունակելով առաջընթացը և հաստատվելով որպես ազատության կղզյակ տարածաշրջանում։ Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք մեր արժեքները կիսով ժողովրդավար երկրի»,- գրել է դեսպանը։ Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է մամուլի ազատության ցուցանիշով։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած մամուլի ազատության 2025 թվականի համաշխարհային ինդեքսի տվյալները։ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել՝ 2024–ի համեմատ բարձրանալով 9 հորիզոնականով և զբաղեցնելով 180 երկրների շարքում 34-րդ տեղը։ Վրաստանը նահանջել է 11 հորիզոնականով՝ հասնելով 114-րդ տեղին, Ադրբեջանը՝ 167-րդն է՝ 3 տեղով նահանջով, Թուրքիան զբաղեցնում է 159-րդ տեղը՝ 1 հորիզոնական կորցնելով, Իրանը մնացել է 176-րդ տեղում, իսկ Ռուսաստանը զիջել է 9 հորիզոնական՝ դառնալով 171-րդ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |