Skype-ը դադարեցրել է իր աշխատանքը

Skype-ը դադարեցրել է իր աշխատանքը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ից Skype հաղորդակցման ծառայությունը դադարեցրել է իր գործունեությունը, ինչի մասին հայտարարվել է օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ։ Նույն հաղորդագրության մեջ նշված են բոլոր պայմանները, որոնց հիման վրա դադարեցվում է աշխատանքը։

Skype-ի սեփականատեր Microsoft-ը տվյալ օրից կենտրոնացել է իր մեկ այլ հաղորդակցման և համագործակցության գործիքի՝ Teams-ի հետագա զարգացման վրա։ Skype-ից Teams անցումը օգտագործողների համար անվճար է և չի պահանջում հաշվի տվյալների փոփոխություն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Ձեր բոլոր կոնտակտներն ու զրույցները ավտոմատ կերպով կփոխադրվեն։ Մոտակա օրերին կստանաք ծանուցում Skype հավելվածում՝ անհրաժեշտ գործողություններ կատարելու առաջարկով», - ասվում է հաղորդագրության մեջ։

Skype-ի տվյալները հասանելի կլինեն մինչև 2026 թվականի հունվար, որպեսզի օգտատերերը կարողանան որոշում կայացնել՝ ինչպես վարվել դրանց հետ։ Տվյալները հնարավոր կլինի նաև հեռացնել ինքնուրույն։ Եթե մինչև նշված ամսաթիվը ոչինչ չարվի, դրանք կհեռացվեն ավտոմատ կերպով։

Տվյալների արտահանումը՝ կոնտակտների և զրույցների պատմության ներառմամբ, հնարավոր է նաև առանց Teams տեղափոխվելու։

Նրանց, ում մոտ Skype-ում մայիսի 2025-ից հետո կմնան ակտիվ բաժանորդագրություններ և միջոցներ հաշվեկշռում, հնարավորություն կտրամադրվի օգտվել դրանցից Skype հավաքման վահանակի, Skype-ի վեբ պորտալի և Teams-ի անվճար տարբերակի միջոցով։ Skype-ի «րոպեները» կհեռացվեն «Microsoft 365 անհատական» և «Microsoft 365 ընտանեկան» սակագնային փաթեթներից 2026 թվականի մարտին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---