ԱԺ նախագահ․ Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան![]() 5 մայիսի 2025 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք արդեն նախնական պայմանավորվածություններ կա՞ն՝ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական կեղծ պնդումներին ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չի պարունակում, իսկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |