ՀՀ-ում հայտնաբերվել են ՌԴ և Իրանի կողմից հետախուզվող անձինք

ՀՀ-ում հայտնաբերվել են ՌԴ և Իրանի կողմից հետախուզվող անձինք

PanARMENIAN.Net - Քրեական ոստիկանության Լոռու մարզում գործող բաժնի աշխատակիցների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 2-ի առավոտյան բաժին է ներկայացել 36-ամյա մի տղամարդ Վանաձորից, որը2024-ի օգոստոսից հետախուզվում է Ռուսաստանի իրավապահների կողմից՝ ապօրինի դրամախաղերի կազմակերպման և անցկացման մեղադրանքով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

Մայիսի լույս 3–ի գիշերը «Բագրատաշեն» սահմանային հսկիչ բաժնից Նոյեմբերյանի Համայնքային ոստիկանություն է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, ով բնակվել է Երևանում։

Ինտերպոլի ԱԿԲ Հայաստանի բաժնից ստացված տեղեկությունների համաձայն՝ տղամարդը 2017 թվականից հետախուզվում է Իրանի իրավապահ մարմինների կողմից՝ խարդախության մեղադրանքով։ Նրա նկատմամբ ևս կիրառվել է կալանք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---