Արեյան․ Երևանում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան

Արեյան․ Երևանում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան

PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիան» ներկայացրել է 2025 թվականի ներդրումային ծրագիրը, որը շարունակում է 2024 թվականին ավարտված՝ 40 կմ երկարությամբ նախագծի ընթացքը։ Նոր նախագծով նախատեսվել է կառուցել ևս 25 կմ երկարությամբ գազատար ցանց, որը դառնալու է մայրաքաղաքի գազամատակարարման համակարգի նոր հիմնական կապիտալ ներդրում։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Երևանում կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան, հայտնում է 1lurer.am-ը։

«Առաջին անգամ մայրաքաղաքում կառուցվելու է նոր գազաբաշխիչ կայան Երևանի համար: Մայրաքաղաքի 4 գազաբաշխիչ կայաններից 3-ը տեղադրված են քաղաքից դուրս, միայն 1-ը՝ մեր տարածքում: Այս ծրագրի շրջանակներում նոր գազաբաշխիչ կայան կկառուցվի մայրաքաղաքի համար, ինչը լուրջ լրացուցիչ ենթակառուցվածք է»,- ասել է Արեյանը։

Նա հայտնել է նաև, որ ծրագրի շրջանակում նաև դիտարկվել է Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջ փաթեթը, որոնց լրամշակումը շարունակվում է։

«Խարբերդն իր ներքին ցանցով կազմում է 50 կմ: Վստահ ենք, որ Խարբերդում այս տարի ևս կմեկնարկեն այս ծրագրերը»,- ասել է նա։

Քաղաքապետի խորհրդականը ընդգծել է, որ այն նախատեսված է ավարտել 2026 թվականին, բայց քննարկման արդյունքում պարզվել է, որ 2025 թվականին այս ծավալի մոտ 60 տոկոսն ավարտված կլինի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---