Սյունիքում սահմանապահին ինքնասպանության հասցնելու գործով մեկ կալանավորված կա![]() 6 մայիսի 2025 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող Ա.Ա.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործի շրջանակում մեկ անձ կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։ «Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով»,- հայտնել է Ավդալյանը։ Այդ հոդվածով սահմանվում է 5-10 տարվա ազատազրկում՝ մարտական ծառայության ժամանակ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։ Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում գտնվող սահմանապահ ստորաբաժանումներից մեկում ժամկետային զինծառայող Ա.Ա.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքի հետևանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |