Սարիկ Անդրեասյանը կնկարահանի «Պատերազմ և խաղաղությունը»![]() 6 մայիսի 2025 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է, որ պատրաստվում է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերթական էկրանավորումը, որի աշխատանքները կմեկնարկեն աշնանը։ Ներկայում իրականացվում են դերասանական լսումներ, որոնց ընթացքում որոշվելու են գլխավոր դերակատարները, գրում է Gazeta.ru-ն։ «Պատրաստվում ենք «Պատերազմ և խաղաղության» նկարահանումներին։ Մեկնարկել է գլխավոր դերակատարների ընտրությունը։ Բոլոր գաղտնիքները չենք կարող բացահայտել, սակայն նկարահանումները կսկսվեն աշնանը», – գրել է Անդրեասյանն իր կնոջ՝ դերասանուհի Լիզա Մորյակի հետ համատեղ Telegram ալիքում՝ «Սարիկ և Մորյակ»։ Լիզա Մորյակը նշել է, որ Նատաշա Ռոստովայի դերը վստահվելու է մի երիտասարդ, սակայն արդեն չափահաս դերասանուհու։ Նա ընդգծել է, որ սա պայմանավորված է գրքի բովանդակությամբ, ըստ որի՝ Նատաշան 13 տարեկան էր, երբ հանդիպել է Բոլկոնսկուն։ Անդրեասյանն ավարտին է հասցրել «Պրոստոկվաշինո» ֆիլմի նկարահանումները, որը կցուցադրվի 2026–ի հունվարին։ 2024–ի մարտին էկրան է բարձրացել մեկ այլ ռուս դասականի՝ Ալեքսանդր Պուշկինի «Օնեգին» պոեմի էկրանավորումը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |