Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի գործով սպանության հոդվածով վարույթ է սկսվել

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի գործով սպանության հոդվածով վարույթ է սկսվել

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անհետացած 2 տարեկան երեխայի գործով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ Այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են կոմիտեից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որը նախատեսում է պատասխանատվություն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու համար, հայտնում է Aravot.am-ը։

Տիգրանի անհետացման հնարավոր պատճառների թվում քննարկվում է նաև այն, որ նա գուցե ընկել է տան մոտով հոսող Մարմարիկ գետը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չնայած դրան, որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ԱԻՆ փրկարարները, այլև փրկարար շներ ու ջրասուզակներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---