ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ 5 հունիսի 2002 - 23:32 AMT PanARMENIAN.Net - Սթրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը Եվրոպայի Խորհրդի ղեկավարության հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցությունների եւ ԵԽ-ի կազմում ընդգրկվելուց առաջ Հայաստանի կողմից իր վրա վերցված պարտավորությունների կատարման ընթացքը: Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի, ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի, Լյուքսեմբուրգի մշտական ներկայացուցչի, ներկայումս ԵԽ նախարարների կոմիտեում նախագահողի եւ Հայաստանի պարտավորությունների մոնիտորինգի խմբի անդամների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպայի Խորհրդի ղեկավարների Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ: Հուլիսին Երեւան կժամանեն ԵԽ գլխավոր քարտուղարը եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը, իսկ սեպտեմբերին` ԵԽԽՎ նախագահը:Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |