Հրկիզել են Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան. Քրվարույթ կա![]() 6 մայիսի 2025 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Թե ով կամ ինչի համար է այդ քայլին դիմել, անհայտ է, հայտնում է Factor.am-ը։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցածի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական պարտականությունների կատարման կապակցությամբ գույքը ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: «Այս հանցանքը պատժվում է երեքից վեց տարի ժամկետով ազատազրկմամբ»,–ասել է նա։ Գևորգ Ստեփանյանը վստահություն է հայտնել, որ իր մեքենան հրկիզելու փորձը կատարվել է իշխանության ներկայացուցիչների կողմից: Հրկիզված մեքենան այլևս հնարավոր չէ շահագործել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |