Կապանի քաղաքապետարանը տարածք չի տրամարդել «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար![]() 6 մայիսի 2025 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով: Այդ մասին հայտնել է Genetic Production ընկերությունը։ «Սիրելի կապանցիներ, Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան, եւ ցավում ենք նաեւ մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան … Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,–ասվում է հայտարարության մեջ։ Genetic Production -ի հիմնադիր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է։ Նա ասել է, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը։ Ֆիլմում գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Մարջան Ավետիսյանը մարմնավորել է նրա մոր կերպարը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |