Աբրահամյան․ Միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են![]() 6 մայիսի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող դատական ֆարսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են։ «Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ամբողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար: Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն է ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնtե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը»,–ասվում է գրառման մեջ։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |