ՌԴ-ում ծայրահեղականների ներխուժումից հետո ՀՀ քաղաքացուն մահացած են գտել![]() 6 մայիսի 2025 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դեպքից հետո մահացած է հայտնաբերվել ՀՀ 37-ամյա քաղաքացի։ «Ռուսական համայնք» ծայրահեղական շարժման անդամները ներթափանցել են Լենինգրադի մարզի Լենովոյի շրջանի բնակարաններից մեկը։ Տեղական որոշ լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ հաղորդել են, որ ներխուժումից անմիջապես հետո բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է Հայաստանի քաղաքացի, գրում է Radar.am-ը։ Մայիսի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունն իր հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Վսևոլոժսկի Լենինգրադսկայա փողոցում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ բնակարանի ներսում հայտնաբերվել է ՀՀ 37-ամյա քաղաքացու դին, իսկ պատուհանի տակ հայտնաբերվել է 24-ամյա աղջիկ, որը ծանր վիճակում տեղափոխվել է բուժհաստատություն, ըստ «Фонтанка»-ի հրապարակման։ Ըստ նույն աղբյուրի՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնքի» անդամները։ Այս տեղեկությունը հաստատել է բնակարանի սեփականատերը։ Նա նշել է, որ անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես ոստիկաններ, փորձել են ներս մտնել իր բնակարան։ Նրանք ուժով բացել են դուռը, տուժածի վրա գազային նյութ են լցրել և հարվածել նրան էլեկտրաշոկային սարքով։ Բնակարանի տերը պատմել է, որ դեպքի վայր հասնելիս աստիճաններին տեսել է սև հագուստով, դիմակներով և «Ռուսական համայնք» շարժման խորհրդանիշով շատ տղամարդկանց։ «Moika78» պարբերականին ծայրահեղական շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի վայր են ժամանել՝ իբր օգնության։ Նրանց խոսքով՝ հարևան բնակիչները լսել են աղմուկ և ճիչեր, իսկ բնակարանի տերն իր նախաձեռնությամբ դիմել է «Ռուսական համայնքին», որպեսզի վերջիններիս միջոցով ապահովի իր անվտանգությունը։ Նրանք պնդել են, թե ՀՀ քաղաքացու մահը պայմանավորված է հրդեհի բռնկումով։ Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որը իրավաբանորեն սպանություն չի համարվում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |