Wildberries-ը մայիսին ապրանքների առաքում կսկսի ԱՄԷ-ից

Wildberries-ը մայիսին ապրանքների առաքում կսկսի ԱՄԷ-ից

PanARMENIAN.Net - Wildberries և Russ համատեղ ընկերությունը հայտարարել է, որ մայիսին ՌԴ սպառողների համար կսկսի ԱՄԷ-ից ապրանքների մատակարարումները։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։

Առաջին հերթին, կներկրվեն սմարթֆոններ և այլ սպառողական էլեկտրոնիկա գրավիչ գներով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ հաղորդագրության՝ առաքման ժամկետը կլինի վեց օրից սկսած՝ կախված ապրանքների առկայությունից և մաքսային ընթացակարգերի արագությունից։ Մատակարարման զարգացման հետ զուգընթաց՝ ընկերությունն ընդլայնելու է ապրանքատեսականին և կրճատելու առաքման ժամկետները։

ԱՄԷ-ն 10–րդ երկիրն է, որտեղ գործում է Wildberries և Russ–ը։

Ընկերությունը գործունեություն է ծավալում Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Չինաստանում, որտեղից իրականացվում է ներմուծում։

Wildberries հարթակում գործում է մաքսային վճարների ավտոմատացված համակարգ՝ արտասահմանյան պատվերների համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---