Տելեգրամով մանկական պոռնոգրաֆիա տարածած անձը կալանավորվել է

Տելեգրամով մանկական պոռնոգրաֆիա տարածած անձը կալանավորվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող նախաքննությամբ արձանագրվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր և պահել է դրանք իր բջջային հեռախոսի հիշողության մեջ։

Այնուհետև, «Տելեգրամ» հարթակում տեղադրած հրապարակմամբ նա առաջարկել է այդ տեսանյութերն անորոշ շրջանակի օգտատերերին, որոնք ցուցաբերել են դիտելու հետաքրքրություն՝ վերջիններիս ուղղարկելով այդ տեսանյութերը նամակագրության միջոցով։

Մ.Բ.-ի նկատմամբ նախաձեռնվել է հանրային քրեական հետապնդում՝ համաձայն Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի, որը նախատեսում է պոռնկագրական բովանդակությամբ նյութերի կամ առարկաների պատրաստման, տարածման կամ պահպանման պատասխանատվություն։

Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորումը։

Քրեական վարույթը, որը ներառում է մեղադրական եզրակացությունը, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատման և ըստ էության քննության նպատակով դատարան ուղարկելու առաջարկությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---