Հարցում․ 37%–ը կարծում է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ունի, նույնքանը՝ չունի

Հարցում․ 37%–ը կարծում է, որ ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցելու հեռանկար ունի, նույնքանը՝ չունի

PanARMENIAN.Net - Հայաստանում Գելափի կողմից անցկացված հարցման մասնակից քաղաքացիների 36․7 %-ը չի կարծում, որ «ՀՀ-ի Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանը մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներ ունի։

24.6 տոկոսը պատասխանել է, թե Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ապագան միանշանակ հնարավոր չի համարում, իսկ 12.1 տոկոսը նշել է, թե ավելի շատ հակված է կարծելու, որ նման հեռանկար չկա, հայտնում է Aysor.am-ը։

Միևնույն ժամանակ, հարցվածների 37.1 տոկոսը հայտնել է, որ տեսնում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը։

16.3 տոկոսը վստահաբար նշել է, որ ապագայում անդամակցությունը տեսնում է, մինչդեռ 20.8 տոկոսն ավելի չափավոր դիրքորոշում է ցուցաբերել՝ ասելով, որ ավելի շուտ տեսնում է այդ հեռանկարը։

Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է8 տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

 Ուշագրավ
---