Գրիգորյան․ ՔՊ–ն չի մարսում Գյումրիում եղածը, Բադալյանի հետ կապ հաստատել չի ստացվում![]() 6 մայիսի 2025 - 17:03 AMT PanARMENIAN.Net - «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է գրել մանդատը վայր դնելու վերաբերյալ։ «Քննարկում ունեցել ենք, խոսել եմ այդ մասին, Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ՝ աշխատանքի անցնելու վերաբերյալ, խնդրել է, որ մենք, որպես թիմ, ըմբռնումով մոտենանք, նորմալ ընկալենք իր քայլը»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա ասել է, որ համոզել է իր թիմակցին՝ մանդատը վայր դնելն այս պահին ճիշտ չէ, բայց, ի վերջո, եկել են այն համոզման, որ պետք է վայր դնի մանդատը։ «Այդ ժամանակ մենք դա ընկալել ենք որպես անձնական խնդիր, որը հարգել ենք, դրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետն արձանագրություն է կազմել ու ուղարկել ԸԸՀ ու այդ պահից ի վեր՝ ինքը համարվում է մանդատ չունեցող անձ։ Դրանից հետո, պարզվում է, մեր ընկերը փոշմանել է ու դիմել է, որ մանդատը հետ վերցնի, որի իրավասությունը քաղաքապետը չունի։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, չենք կարող հասկանալ՝ պատճառն ինչումն է»,- մանրամասնել է Գրիգորյանը։ Կարեն Բադալյանը տեղեկացրել է նաև, որ դուրս է գալիս «Մեր քաղաքը» խմբակցությունից։ «Հետո տեղեկանում ենք՝ դատական հայց է ներկայացրել, որ իր մանդատը վերականգնվի»,- նշել է պատգամավորը։ Գրիգորյանը ենթադրում է, որ ՔՊ-ն ազդեցություն ունի իր թիմակցի որոշման վրա։ «ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը»,- հավելել է նա։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է այս քննարկումներին՝ ընդգծելով, որ նման դեպքերը քաղաքական շահարկման փորձեր են։ «Մի հոգի որոշել է մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, ահա՝ այստեղ ՔՊ-ն կապ ունի: Պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել. հիմա ինչ-որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ. էլ չեմ ասում, որ կան պատգամավորներ, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են: Բոլոր տեղերում այդպիսի բաներ կան: Ես հասկանում եմ, որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան եռացնել»,–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Նա նաև անդրադարձ է կատարել ընդդիմադիրների նախաձեռնություններին՝ ասելով. «Հիմա որ էստեղ գալիս են, նամակներ են բաժանում, ասում են վարչապետին իմպիչմենտ անենք, ինչ-որ մեկին ուզում են գողանա՞լ»: Ալեն Սիմոնյանը պնդել է, որ ՔՊ-ն որևէ կերպ առնչություն չունի Բադալյանի կամ որևէ այլ ավագանու անդամի որոշման հետ։ «Ոչ մեկը ոչ մեկին չի գողանում. ես այդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ կուսակցությունը չունի, և ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևէ կապ ունենալու: Գյումրեցին իր ընտրությունը կատարել է. մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ, տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները: Վերջիվերջո, մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել: Շատ, աննախադեպ շատ ձայն ենք հավաքել. 2 անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը, և շարունակում ենք աշխատանքը»,–ասել է Սիմոնյանը։ Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16–ին կրկին ընտրվել է Գյումրիի քաղաքապետ։ Ընդդիմադիր ավագանու 18 անդամները միաձայն աջակցություն են հայտնել Ղուկասյանին՝ ընտրելով նրան Գյումրու նոր ղեկավար։ «Մայր Հայաստան», «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք» խմբակցությունները որոշում են կայացրել իրենց կողմից թեկնածու չառաջադրել և հայտնել են, որ պատրաստվում են աջակցել ընդդիմադիր ճամբարում առավելագույն ձայներ ստացած ուժին` անհրաժեշտ համարելով իշխանությունից հեռացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |