Թովմասյան․ ՔՊ-ի տեսակետն է՝ քանի որ Անդրանիկ Քոչարյանի մազերի գույնը կյաժ չէ, չեն ստեղծելու էթիկայի հանձնաժողով![]() 6 մայիսի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նիստի ժամանակ ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը նախատեսում է քննել նրա վարքագիծը՝ պատգամավորական էթիկայի կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից։ Թովմասյանը հիմնավորել է նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների անունից՝ ընդգծելով, որ այս անհրաժեշտությունը ծագել է մարտի 20-ին ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ, ըստ նրա, Անդրանիկ Քոչարյանն ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ, հայտնում է Panorama.am-ը։ «Անդրանիկ Քոչարյանը միջանցքում խտրական վերաբերմունք է դրսևորել լրագրողի նկատմամբ՝ նրան ասել շուրթերդ մաքրի, արգելել է կանգնել իր կողքին, քանի որ «ես եմ այդպես ուզում»,– նշել է Թովմասյանը։ Նա հիշեցրել է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ասել է․ «Մենք ոչ մի դեպքով չենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, մեջների կյաժը պարոն Քոչարյանը չի»։ «Իշխող խմբակցությունը համարում է, որ Անդրանիկ Քոչարյանը խախտել է պատգամավորի էթիկայի վարքականոնը, բայց միաժամանակ, քանի որ մազերի գույնը կյաժ չէ, հետևաբար չեն ստեղծելու այդ էթիկայի հանձնաժողովը»,– ասել է Թովմասյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի աջակցել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարին՝ հանդես գալով երկարաժամկետ և կայուն մարմին ձևավորելու առաջարկով։ Ազգային ժողովում այս դիրքորոշումը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը։ Ղազարյանը հայտնել է, որ ժամանակավոր հանձնաժողովի ձևավորումը արդյունավետ և հավասարակշռված գործընթաց չի երաշխավորում, քանի որ նման հանձնաժողովում կարող է գերակշռել մեծամասնության ազդեցությունը՝ ստվեր գցելով ողջ ընթացքի վրա։ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ այս նախագիծը ամբողջական լուծում չի տալիս, ավելին՝ այն կարող է նոր խնդիրների պատճառ դառնալ։ Նման հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ մեծամասնությունը կրկին գերակշռող կլինի՝ ստեղծելով անհավասար պայմաններ»,– նշել է պատգամավորը։ Նա հավելել է, որ արդեն մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած գործընթացը՝ նպատակ ունենալով Ազգային ժողովում ձևավորել մշտական գործող էթիկայի հանձնաժողով։ Ղազարյանի խոսքով՝ իրենց նպատակն է ձևավորել իրավական հենք ունեցող ինստիտուցիոնալ հանձնաժողով, որը կգործի կուսակցական պատկանելությունից անկախ և կհիմնվի արդար ու օբյեկտիվ մոտեցման վրա։ Նա շեշտել է, որ ներկայիս կարգավորումները լուրջ բացեր ունեն, որոնք նպաստում են սուբյեկտիվ որոշումների ընդունմանը։ «Մեր նպատակն է ստեղծել կայուն ինստիտուցիոնալ հանձնաժողով, որն անկախ կուսակցական պատկանելիությունից՝ օբյեկտիվ և արդար մոտեցում կցուցաբերի պատգամավորի վարքի հետ կապված հարցերում։ Գործող կարգավորումները բազմաթիվ բացեր ունեն, ինչը մեծացնում է սուբյեկտիվության ռիսկը։ Այդ իսկ պատճառով մեր կոչն է՝ կենտրոնանալ օրենքով ամրագրված, մշտական հանձնաժողովի ձևավորման վրա»,– ընդգծել է Ղազարյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |