Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ![]() 7 մայիսի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ակբա Բիզնես ակումբի նախաձեռնած ինտերակտիվ ձևաչափով հանդիպմանը գործարարներն ուսումնասիրել են հաղթող բանակցություններ վարելու հմտություններն ու ամուր բիզնես կապեր ստեղծելու մշակույթը։ Այս անգամ Ակբա Բիզնես ակումբի հյուրը եղել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը, ով իր տարիների փորձի հիման վրա մասնակիցներին ներկայացրել է ճիշտ և հաղթող բանակցություններ վարելու մեթոդաբանությունը, հաղորդակցման հմտությունների կիրառման եղանակները, բանակցություններին նախապատրաստման փուլերը: «Արդեն երկու տարի է, ինչ Ակբա Բիզնես ակումբը միավորում է 150-ից ավելի գործարարի։ Նմանատիպ միջոցառումների արդյունքում գործարարները ծանոթանում են միմյանց հետ և ստեղծվում են նոր գործարար կապեր։ Սա Ակբա Բիզնես ակումբի գործունեության ամենակարևոր մասերից է»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։ «Բանակցությունների մեջ ամենակարևորն այն է, թե դրանց ինչպես ես պատրաստվում և ինչպես վարում՝ իմանալով դիմացինի թույլ և ուժեղ կողմերը։ Բիզնես ակումբների գոյությունը շատ անհրաժեշտ է. ուրախ եմ, որ Ակբա բանկը իրականացրել է այս նախաձեռնությունը։ Ակբան Հայաստանում առաջին բանկն է, որն ունի իր բիզնես ակումբը, ինչը հավելյալ վստահություն է ստեղծում բանկի նկատմամբ»,- նշել է ScaleUp ընկերության համահիմնադիր, գործադիր տնօրեն Բուզանդ Մկրտչյանը։ Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը բիզնես ակումբի հիմնադրմամբ ստեղծել է նոր մշակույթ՝ գործարարներին միավորելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Գործարարներն Ակբա Բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։ «Ակբա Բիզնես Փարթնր»ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |