9 ոստիկան է ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունը Վաղարշապատի բաժնում![]() 7 մայիսի 2025 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն մայիսի 7–ի առավոտյան ձերբակալել է ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի 9 ոստիկանի։ ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում Ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, տեղեկացնում է Factor․am-ը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ գործողությունն իրականացվել է իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում։ Կոմիտեն նաև տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են՝ «հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու» մեղադրանքներով։ Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեն այս պահին հավելյալ տվյալներ չի տրամադրում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |