ՍԱՏՄ նախկին ղեկավար Դանիելյանը կալանավորվել է![]() 7 մայիսի 2025 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։ Մայիսի 6–ին ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել էր: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել էր ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջպաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։Արմեն Դանիելյանը ՍԱՏՄՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |