Wizz Air-ը նոր չվերթեր է մեկնարկում Երևանից դեպի Եվրոպայի 8 քաղաք![]() 7 մայիսի 2025 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հունգարական Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրի 8 քաղաք նոր չվերթեր մեկնարկելու մասին։ Այդ մասին ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջում։ «Մենք հպարտ ենք Երևանում մեր 34-րդ բազան բացելու համար՝ մեկնարկելով նոր չվերթեր 8 ուղղությունով՝ կապելով Հայաստանը եվրոպական ավելի շատ երկրների հետ, քան երբևէ»,–ասվում է հրապարակման մեջ։ Տոմսերի գները սկսվում են ընդամենը 29.99 եվրոյից։ Նոր ուղղություններն են՝ Գերմանիայի Համբուրգ և Մեմինգեն քաղաքներ, Իտալիայի Նեապոլ և Բարի, ինչպես նաև Ռումինիայի Բուխարեստ, Կիպրոսի Պաֆոս, Ֆրանսիայի Նիս և Չեխիայի մայրաքաղաք Պրահա։ «Սա ևս մեկ մեծ քայլ է ճամփորդությունները բոլորի համար առավել հասանելի դարձնելու ճանապարհին»,- հայտարարել է ավիաընկերությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |