Համայնքապետարան․ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար առաջարկվել է «Սյունիք» կինոթատրոնը![]() 7 մայիսի 2025 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Կապանի համայնքապետարանն անդրադարձել է համացանցում ակտիվ շրջանառվող այն հրապարակմանը, որ «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը»։ Նշվում է, որ ֆիլմի ցուցադրության համար առաջարկվել է «Սյունիք» կինոթատրոնը, որը երկար դադարից հետո վերագործարկվել է համայնքի ղեկավարի ջանքերով, և այժմ հանդիսանում է համայնքի ենթակայությամբ գործող ժամանակակից տեխնիկայով հագեցած հաստատություն, նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։ «Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։ Հետևաբար, համայնքապետարանն առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում։ Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»,–ասվում է հայտարարության մեջ։ Genetic Production ընկերությունը հայտարարել էր, որ Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով: Genetic Production -ի հիմնադիր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է։ Նա ասել է, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը։ «Ցավում ենք սիրելի կապանցիներ ջան, և ցավում ենք նաև մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան … Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,– ասվում է հայտարարության մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |