Խորեն Բայրամյանը պատրաստ է վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական![]() 7 մայիսի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոստով» ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտարարել է, որ կցանկանար վերադառնալ Հայաստանի ազգային հավաքական։ Այդ մասին նա ասել է «ՌԲ–Սպորտին» տված հարցազրույցում։ «Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վանտ Սխիպը հիանալի մասնագետ է, որը մարզել է «Այաքսը»։ Մենք դեռ որևէ շփում չենք ունեցել, բայց ես սպասում եմ կանչի»,- ասել է Բայրամյանը։ 33-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Ռոստովի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |