Արշակյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում միջադեպի մասին․ Ցանկացած բռնություն դատապարտում եմ![]() 7 մայիսի 2025 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակում քրեական վարույթ է նախաձեռնվել, ասել է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին պաշտոնանկ անելու հարցն իմ որոշելիքը չէ: «Ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ և կարծում եմ՝ անընդունելի է նման պահվածքը»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ ԱԺ փոխնախագահը նաև հերքեց լուրը, ըստ որի՝ ինքն այս հարցով դիմել է վարչապետին: Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |