Մայիսի 8-ին անձրև կտեղա, մայիսի 9–ին տեղումներ չեն սպասվում![]() 7 մայիսի 2025 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 8-ի կեսօրից հետո հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում անձրևները կարող են հորդառատ լինել։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ի ցերեկը կբարձրանա 4-5, մայիսի 9-11-ին ևս 3-4 աստիճանով։ Երևանում մայիսի 8-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |