Մարմարիկի հոսքը դադարեցվում է՝ կորած երեխայի գործով գետի հատակը զննելու նպատակով![]() 7 մայիսի 2025 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Մարմարիկում կորած 2–ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում Մարմարիկ գետում ջրի հոսքը կանգնեցնում են ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար, հայտնում է Auroranews.am-ը։ Մայիսի 7-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ Ավելի քան 170 փրկարար, ներառյալ ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության մասնագետներ, ինչպես նաև ոստիկանության 150 աշխատակից, Մարմարիկ գյուղի բնակիչներ ու կամավորներ, ներգրավված են որոնողական գործողություններում։ Օգտագործվում են նաև անօդաչու թռչող սարքեր ու ջրափրկարարական նավակներ։ Տիգրանի անհետացման հնարավոր պատճառների թվում քննարկվում է նաև այն, որ նա գուցե ընկել է տան մոտով հոսող Մարմարիկ գետը։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը։ Չնայած դրան, որոնողական աշխատանքներին մասնակցում են ոչ միայն ԱԻՆ փրկարարները, այլև փրկարար շներ ու ջրասուզակներ։ Մայիսի 4-ին Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում անհետացած 2 տարեկան երեխայի գործով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |