Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանած տղամարդը մեղավոր է ճանաչվել![]() 7 մայիսի 2025 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վարչապետի տիկին Աննա Հակոբյանին դավաճան անվանած Տիգրան Դերմոյանը մեղավոր է ճանաչվել։ Նա Ազգային–ժողովրդավարական բևեռի աջակից է։ «Դատարանը Բևեռի աջակից Տիգրան Դերմոյանի նկատմամբ կիրառեց մեղադրական վերդիկտ և որոշեց լրացուցիչ դատալսումներ անցկացնել: Շուտով կհրապարակվի վերջնական որոշումը։ Հիշեցնենք, որ Տիգրան Դերմոյանին դատում են 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հիշահամալիրում Աննա Հակոբյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով»,-ասվում է Բևեռի հրապարակման մեջ։ Մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |