Ալիևը չեղարկել է այցը Մոսկվա՝ չի մասնակցի Հաղթանակի շքերթին

Ալիևը չեղարկել է այցը Մոսկվա՝ չի մասնակցի Հաղթանակի շքերթին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը այս մասին ասել է Life լրատվամիջոցի լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում։

«Պատճառաբանել են նրանով, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին»,–ասել է Ուշակովը, հայտնում է ՌԲԿ–ն։

Մոսկվա չի մեկնի նաև Լաոսի վարչապետ Թոնգլուն Սիսուլիթը, որը վարակվել է կորոնավիրուսով։ Երկիրը ներկայացնելու է արտաքին գործերի նախարար Թոնգսավան Ֆոմվիխանը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---