Ղազարյան. Եթե ԱԺ-ում տեղի ունեցածից հետո պատգամավորներն իմպիչմենտ չսկսեն, վաստակել են այն, ինչ ստանում են![]() 8 մայիսի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող անդամ Էդգար Ղազարյանն անդրադարձել է մայիսի 7–ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ վիճաբանությունը՝ նշելով, որ եթե պատգամավորները իմպիչմենտ չսկսեն, վաստակել են այն, ինչ ստանում են։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Փաշինյանը, ընդդիմադիր լրագրողի հարցին արձագանքելիս, ասել է․ «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես»։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սպառնացել է պատգամավորին «դուրս շպրտել» նիստերի դահլիճից։ «Եթե Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակությունից հետո վաղը պատգամավորները չնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են։ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և մյուսների այս պահվածքը պայմանավորված է նրանով, որ պատգամավորները ոչ թե նրանց դեմ են պայքարում, այլ նրանց իշխանությունից հեռացնելու գաղափարի հեղինակների», – գրել է Ղազարյանը: Մայիսի 7–ին Ազգային ժողովում այսօրվա նիստի ընթացքում իրավիճակը լարվել է, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, թե վերջինս չունի քաղաքական կամք՝ կոռուպցիոն սկանդալներում ներգրավված իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նա նշել է, որ մամուլում ներկայացված մեղադրանքները որևէ իրավական ընթացք չեն ստացել։ Սրան ի պատասխան վարչապետը հայտարարել է՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |