Ավագանու ընդդիմադիր անդամի կնոջ մեքենայի հրկիզման գործով ձերբակալված կա

Ավագանու ընդդիմադիր անդամի կնոջ մեքենայի հրկիզման գործով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի կնոջ մեքենայի հրկիզման գործով ձերբակալված կա:

«Մայիսի 7-ին հանցանքը կատարելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Միջոցառումները շարունակվում են»,- հայտնում է ՆԳՆ–ն։

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ձերբակալված անձը արդեն հանձնվել է նախաքննություն իրականացնող մարմնին, իսկ գործով օպերատիվ միջոցառումները դեռ շարունակվում են։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան, որը կայանված է եղել տան հարևանությամբ։Ըստ նրա՝ այս ամենի հետևում քաղաքային իշխանություններն են կանգնած։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---