ԶԼՄ․ Դատավոր Գաբրիելյանի տանը հայտնաբերված $500,000-ը հայտարարագրված չի եղել![]() 8 մայիսի 2025 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Լիազորությունները դադարեցված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերված զգալի գումարը՝ մոտ 500,000 դոլարի չափով, հայտարարագրված չի եղել, հայտնում է «Փաստինֆոն»՝ քննությանը մոտ աղբյուրի վրա հղումով։ Նշվում է, որ հայտարարագրում Արտուշ Գաբրիելյանը, թեև խոշոր չափի կանխիկ գումար հայտարարագրել է, բայց չի արտացոլվել հայտնաբերված գումարի չափը՝ անգամ կեսը։ Մասնավորապես՝ դատավորի 2024թ․ հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որպես կանխիկ գումար վերջինս տարեսկզբին մատնանշել է 15 մլն և 55 հազար դրամ, իսկ տարևերջում՝ 17 մլն կանխիկ դրամ։ Չոր հաշվարկով հայտարարագրված կանխիկ գումարը մոտավորապես 40,000 ԱՄՆ դոլար է, մինչդեռ, հայտնաբերվել է մոտ 500,000 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։ Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։ Արտուշ Գաբրիելյանն առաջին դատավորն է, որի նկատմամբ հարուցվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործ։ Ըստ Գլխավոր դատախազության, դատարանը պետք է բռնագանձի նրա և փոխկապակցված անձանց սեփականությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 կազմակերպությունում բաժնեմաս, 62 միլիոն 811 հազար դրամ, ինչպես նաև մեկ բնակարանի շուկայական արժեքին համարժեք գումար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |