Վարդապետյան. Հոկտեմբերի 27-ի գործն ակտիվ նախաքննության փուլում է![]() 8 մայիսի 2025 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում: «Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Վարդապետյանն ասել է, որ դիտավորյալ չի պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասի քննությանը։ «Մենք, ելնելով նախաքննության շահից, կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ, ու անձինք ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետպանդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»,- ընդգծել է գլխավոր դատախազը՝ շեշտելով, որ նույն մոտեցումն ունի նաև Մարտի 1-ի գործի պարագայում։ Անդրադառնալով հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ մի շարք առանցքային վկաներ մահացել են չբացահայտված հանգամանքներում, ինչը հիմքեր է տվել ենթադրելու, որ գործին խոչընդոտող ուժեր կան։ «Մեկուսարանում էլեկտրիկը մահանում է էլեկտրահարվելով, քեռին՝ կախվելով, Էդիկ Գրիգորյանն էդպես էլ, շատ լավ միջավայրում, շարունակում է ցմահ մնալ մեկուսարանում։ Ի՞նչ եք կարծում՝ եթե մեծ ուժեր չլինեին էս ամենի հետևում, էսպիսի տարօրինակ մահացության դեպքեր կլինեի՞ն։ 2012թ․, երբ ես ԱՄՆ-ում էի՝ Պասկևիչյանի հետ, պատահաբար տեսնում եմ Տիգրան Նազարյանին՝ սրճարանում․ նա կարևորագույն վկա էր»,- նշել է Քոչարյանը։ Քոչարյանն ընդգծել է գործի բացահայտման կարևորությունը։ 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին: Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |