«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին![]() 8 մայիսի 2025 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն: «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ», «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ: «Նախագծի միջոցով Ամերիան ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում և Հայաստանի համար ապրող ու արարող բոլոր ընտանիքներին: Հրավիրում ենք բոլորին միանալ Ամերիա ընտանիքին իրենց մտերիմների, ընկերների, բարեկամների` մեծ ընտանիքի բոլոր անդամների հետ, որպեսզի միասին օգտվեն այս նախագծի բոլոր առավելություններից»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը: «Նախագծի շրջանակում Բանկի նոր և գործող հաճախորդները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան օգտվելու քարտերի, վարկերի, ավանդների արտոնյալ պայմաններ տրամադրող «Ընտանեկան փաթեթից», ինչպես նաև մասնակցելու ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ավելին, Ամերիաբանկի յուրաքանչյուր Visa քարտապան կարող է ստանալ 30% հետվճար Երևանում հանրային տրանսպորտի իր բոլոր ուղետոմսերի համար, իսկ նոր հաճախորդները` 100% հետվճար առաջին 20 ուղետոմսի համար»,- նշել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։ «Ընտանեկան փաթեթ» «Ընտանեկան փաթեթի» շրջանակում հաճախորդները կարող են ստանալ 15% հատուկ անվանական տոկոսադրույք անգրավ վարկերի համար, 50% զեղչ պրեմիում դասի Gold և Platinum քարտերի համար, + 0,1%՝ MyAmeria-ով ավանդ և խնայողական հաշիվ բացելու, ինչպես նաև Ամերիա մանկական ավանդ ներդնելու դեպքում, ճամփորդական անվճար ապահովագրություն՝ MyAmeria-ի MyTour հարթակով ճամփորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում և շատ ավելին։ Ամերիայի «Ընտանեկան փաթեթից» օգտվելու համար հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը իրենց ընտանիքի առնվազն մեկ նոր անդամի հրավիրեն` դառնալու Բանկի հաճախորդ: «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկություն Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-նն Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթը»` Visa Classic քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված: Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։ Միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու 4 ամսական և 1 ամփոփիչ խաղարկություններին ու շահելու՝
Մասնակցության ամբողջական պայմանները՝ կայքում։ Հանրային տրանսպորտի ուղետոմսի հետվճար Բանկին մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը միացած նոր հաճախորդները Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը ուղետոմս գնելու դեպքում կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար։ Բացի այդ, Բանկի բոլոր Visa քարտապանները MyAmeria հավելվածով ամսական 10 ֆինանսական գործարք կատարելու դեպքում կստանան 30% քեշբեք Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը գնված բոլոր ուղետոմսերի համար։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |