Ղազարյան. Ռուբինյանի հետ պատրաստվում եմ քննարկել Փաշինյանին անվստահություն հայտնելուն վերաբերող հարցեր

Ղազարյան. Ռուբինյանի հետ պատրաստվում եմ քննարկել Փաշինյանին անվստահություն հայտնելուն վերաբերող հարցեր

PanARMENIAN.Net - Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հայտնել է, որ մայիսի 12-ին հերթագրվել է հանդիպման ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ և մտադիր է նրա հետ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն վերաբերող հարցեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։

Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։ Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»,–ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով վարչապետի իմպիչմենտի շուրջ խոսակցություններին, ասել է, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, իրենք կսատարեն։

 Ուշագրավ
---