ՀՀ նախագահը 18 դատապարտյալի ներման խնդրագիր է մերժել

ՀՀ նախագահը 18 դատապարտյալի ներման խնդրագիր է մերժել

PanARMENIAN.Net - 18 դատապարտյալ ներման խնդրագիր է ներկայացրել Հանրապետության նախագահին։ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 3-ին հրամանագրեր է ստորագրել, որով մերժել է բոլոր խնդրագրերը, հայտնում է Factor.am-ը։

Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքները տեղադրել է նախարարության պաշտոնական կայքէջում։

«Ներման մասին» օրենքի համաձայն՝ հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին:

Ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին:

 Ուշագրավ
---