2-ամյա երեխայի որոնումները վաղ առավոտից վերսկսվել են

2-ամյա երեխայի որոնումները վաղ առավոտից վերսկսվել են

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները։

ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից, հայտնում է 1lurer.am-ը։

Անդրադառնալով այն ահազանգին, ըստ որի՝ երեխայի լացի ձայն են միացրել հեռախոսազանգի ժամանակ, ապա անջատել, ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ դա դեպքի հետ որևէ կապ չունի։

«Ճշտվել է ահազանգողի ինքնությունը, երեխայի կորելու դեպքի հետ որևէ առնչություն չունի»,–ասել է ն ա։

Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերել խողովակներն ու մեծ քարերը, հայտնում է News.am-ը։

Երեխան կորել է մայիսի 4–ին, նրա գտնվելու վայրն անհայտ է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---