Պուշկինի դպրոցում դասադուլ է․ Ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության մոտ![]() 12 մայիսի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Երևանի Պուշկինի անվան դպրոցի մի խումբ ծնողներ առավոտվանից բողոքի գործողություն են սկսել դպրոցի տարածքում՝ այնուհետև շարժվելով դեպի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենք։ Ծնողներից մեկը հայտնել է, որ «այսօր դպրոցում դաս չկա, իսկ իրենց պահանջը մնում է անփոփոխ՝ տնօրենի պաշտոնում վերականգնել Նատալյա Ստեփանյանին», հայտնում է Sputnik Արմենիան։ Մայիսի 8-ից դպրոցում աշակերտները հայտարարել են դասադուլ՝ պահանջելով վերանայել տնօրենի՝ Նատալյա Ստեփանյանին ազատելու որոշումը։ Այս նպատակով ծնողները նախաձեռնել են ստորագրահավաք։ Միաժամանակ, ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել են Sputnik Արմենիային, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և դիմել է այդ արդյունքները բողոքարկելու։ «Մենք գերատեսչությունից պահանջում ենք վերականգնել Ստեփանյանին պաշտոնում»,– հայտարարել է ծնողներից մեկը։ Նա հավելել է, որ ժամը 14:00-ին նախարարությունում նախատեսված է Ստեփանյանի բողոքի քննարկումը։ Այդ պատճառով էլ իրենք շարժվել են նախարարություն՝ շարունակելու բողոքի ակցիան։ Ծնողները նաև ակնկալում են ընդգրկվել բողոքարկման քննարկման ընթացքի մեջ։ ԿԳՄՍ նախարարության շենք հասած ծնողներին տեղեկացրել են, որ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը կընդունի 6 հոգուց բաղկացած պատվիրակությանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |