ՀՀ–ում ծնելիությունը նվազել է, իսկ մահացությունն՝ աճել![]() 12 մայիսի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում Հայաստանում 702-ով պակաս երեխա է ծնվել, քան նույն ամիսներին 2024 թվականին։ Բնակչության բնական աճը, համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ, նվազել է 17.4 տոկոսով՝ կազմելով ընդամենը 181 մարդ՝ անցած տարվա 1 041-ի փոխարեն, հայտնում է Aysor.am-ը։ Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ծնվել է 7302 երեխա։ Նախորդ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 8004։ Միևնույն ժամանակ, 2025-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում արձանագրվել է 7121 մահ, ինչը 158-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |