Աբրահամյան. Ինչու՞ է «զադերժկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը![]() 12 մայիսի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանությունն առնվազն 3 կարևոր հարցի վերաբերյալ որևէ հստակություն հանրությանը չի ներկայացրել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Առաջին, ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանազատում իրականացնելու վերաբերյալ, երբ 3-4 ամիս առաջ այդ հարցում համատեղ հայտարարություն է եղել: Երկրորդ, ինչո՞ւ է Ադրբեջանը մեկ ամիս շարունակ, համակարգված խախտում հրադադարի ռեժիմը, իսկ իշխանությունը փորձում է շրջանցել այդ հանգամանքը: Երրորդ, ինչո՞ւ է «զադերժկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում և չհրապարակելով այն, ի՞նչ է թաքցնում իշխանությունը հասարակությունից: Խնդիրն այստեղ այն չէ, որ օրակարգային այս 3 հարցերի հետ կապված մեծաթիվ խնդիրներ և սպառնալիքներ կան, հարցն այն է, որ իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում»,-գրել է պատգամավորը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |