Ղազարյանն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Փաշինյանի իմպիչմենտի ոլորտային հիմքերը

Ղազարյանն ԱԺ հանձնաժողովին է ներկայացրել Փաշինյանի իմպիչմենտի ոլորտային հիմքերը

PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ԱԺ մուտքի դիմաց ասել է, որ ԱԺ կայքում տեսել է մշտական հանձնաժողովների, ինչպես նաև փոխխոսնակներ Հակոբ Արշակյանի և Ռուբեն Ռուբինյանի հետ քաղաքացիների ընդունելության հայտարարություններ և գրանցվել է բոլոր ընդունելություններին՝ մեկ հարցով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի հարցով։

Ղազարյանը հայտնել է, որ յուրաքանչյուր համդիպման համար գործող իշխանությունների նախընտրական ծրագրից դուրս է բերել տվյալ ոլորտում տրված խոստումները, որպեսզի ցույց տա, որ դրանք չեն կատարվել, հայտնում է Panorama.am-ը։

Ղազարյանին ընդունել են Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

Նա հանձնաժողովի անդամներին ներկայացրել է կառավարության ծրագրի գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը, որոնք չեն կատարվել։

Ղազարյանն ԱԺ մուտքի մոտ լրագրողներին ասել է նաև, որ շատ քիչ պատգամավորներից են պատասխան ստացել՝ գրավոր պատասխան ստացել են ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանից և Թագուհի Ղազարյանից և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը, ինչպես նաև «Հաաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների տարածած հայտարարությունները։

«Դիմել ենք պատգամավորներին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու առաջարկով, շատ քիչ պատգամավորներից ենք պատասխան ստացել»,-ասել է նա։

«Հայաստան» խմբակցությունը միաձայն վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու իր 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետին անվստահություն հայտնելուգործընթացի մեկնարկի համար, եթե այն նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։ Այդ մասին ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ։

 Ուշագրավ
---