Ժիրայր Սեֆիլյանը հարցաքննվել է Հոկտեմբերի 27-ի գործով![]() 12 մայիսի 2025 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վկայի կարգավիճակով մայիսի 12–ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործից անջատված մասի շրջանակում։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է, որ Սեֆիլյանի հարցաքննության հիմքում ընկած է Սամվել Բաբայանի հայտարարությունը, համաձայն, որի հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին, հայտնում է «Ազատությունը»։ Սեֆիլյանն, ըստ փաստաբանի, հարցաքննության ժամանակ հաստատել է, որ այդ օրը խոսել է Սամվել Բաբայանի հետ, սակայն իր համար անակնկալ է եղել, որ Բաբայանը դեպքից 25 տարի անց իրեն վերագրել է մի արտահայտություն, որը իրականությանը չի համապատասխանում: Սեֆիլյանն ասել է, որ Հոկտեմբերի 27 -ի գործով դեռ այն ժամանակ հարցաքննվել է և ինչ իմացել՝ հայտնել է: 1999 թվականին Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժել է Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որի հետևանքով զոհվել են խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, ինչպես նաև նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ընդհանուր առմամբ՝ ութ զոհից բացի, ևս ութ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ 2003 թվականի դեկտեմբերին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա խմբի հինգ անդամներին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ մեկ այլ անդամ ստացել է 14 տարվա ազատազրկման։ Հետագայում ցմահ դատապարտված Վռամ Գալստյանը ինքնասպանություն է գործել, իսկ 14 տարվա ազատազրկման ենթարկված Համլետ Ստեփանյանը՝ մահացել է անսպասելիորեն։ 2024 թվականի ամռանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է գործով ցմահ ազատազրկված Աշոտ Կնյազյանը։ Տուժածների հարազատները շարունակում են պնդել, որ Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչները մինչ օրս մնում են անհայտ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |